Իրանը խիստ նախազգուշացում է հղել իսրայելական ռեժիմին՝ կապված Հարավային Լիբանանի հետ
Լիբանանյան լրատվամիջոցը հայտնել է Իրանի կողմից սիոնիստական ռեժիմին ուղղված նախազգուշացման մասին՝ կապված Հարավային Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնման վերաբերյալ։ Նշվում է, որ ագրեսիայի շարունակման դեպքում Թեհրանը հավանական սցենար է համարում զանգվածային հրթիռային պատասխան հարվածը ռեժիմի ռազմական օբյեկտներին և օդանավակայաններին՝ օկուպացված տարածքների հյուսիսում։
Ըստ Pars Today-ի՝ «U-News» լրատվամիջոցը հաղորդել է, որ Իրանն իր ուղերձներում ընդգծել է՝ որ թույլ չի տա անտեսել Լիբանանում պատերազմի ավարտին վերաբերող համաձայնագրի առաջին կետը, որն է օկուպացիայի դադարեցումը և սիոնիստական ուժերի դուրսբերումը։
Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանը հստակեցրել է, որ նույնիսկ եթե ԱՄՆ խախտի այս դրույթը, Իրանի դիրքորոշումը՝ կապված օկուպացիայի դադարեցման և լիբանանի ժողովրդի դիմադրությանը աջակցելու անհրաժեշտությունը կմնա անփոփոխ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը զգուշացրել է սիոնիստական ռեժիմին, որ հարավային Լիբանանում գործողությունների ընդլայնումը կարող է հանգեցնել զանգվածային հրթիռային պատասխանի՝ ուղղված ռեժիմի օդանավակայաններին և օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող ռազմական բազաներին։
Այս դիրքորոշումը, հիմնված է Իրանի տարածաշրջանային քաղաքականության վրա՝ որն է օկուպացիային դեմ լինելու և լիբանանի ժողովրդի՝ իրենց հողը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ և ցույց է տալիս, որ Թեհրանը լուրջ է վերաբերվում համաձայնագրերի պայմանները ռազմական ճնշման միջոցով փոխելու ցանկացած փորձի։