Հորմուզի նեղուցի այլընտրանքային ուղիներ. նոր կախվածություններ՝ ոչ թե վերջնական լուծում
https://parstoday.ir/hy/news/world-i249608-Հորմուզի_նեղուցի_այլընտրանքային_ուղիներ._նոր_կախվածություններ_ոչ_թե_վերջնական_լուծում
Ջնայած տարածաշրջանային երկրները առևտրի և էներգետիկ խափանումների նկատմամբ իրենց խոցելիությունը նվազեցնելու համար փնտրում են Հորմուզի նեղուցից բացի այլընտրանքային ուղիներ, սկայն նման ուղիները չեն կարող լիովին փոխարինել նեղուցը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում և, ըստ էության, ստեղծում են նոր կախվածություններ։
(last modified 2026-08-30T13:12:16+00:00 )
Օգոստոս 30, 2026 16:40 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցի այլընտրանքային ուղիներ. նոր կախվածություններ՝ ոչ թե վերջնական լուծում

Ջնայած տարածաշրջանային երկրները առևտրի և էներգետիկ խափանումների նկատմամբ իրենց խոցելիությունը նվազեցնելու համար փնտրում են Հորմուզի նեղուցից բացի այլընտրանքային ուղիներ, սկայն նման ուղիները չեն կարող լիովին փոխարինել նեղուցը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում և, ըստ էության, ստեղծում են նոր կախվածություններ։

Mehr լրատվականին հղում անելով Pars Today-ը գրել է, այլընտրանքային խողովակաշարերը, նավահանգիստները և ցամաքային միջանցքները ենթադրում են բարձր ծախսեր, երկար շինարարական ժամանակ և անվտանգության խոցելիություններ։ Ավելին, խողովակաշարերը կարող են տեղափոխել միայն նավթ և գազ և չեն կարող փոխարինել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային ապրանքների հսկայական հոսքը։

Արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ այս իրավիճակն ընդգծում է տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն ամրապնդելու և անվտանգության ապահովման տեղական մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։ Հորմուզի նեղուցում անվտանգության պահպանումը պահանջում է հարգանք ափամերձ պետությունների ինքնիշխանության նկատմամբ և տարածաշրջանային համագործակցություն՝ տարածաշրջանից դուրս գտնվող տերությունների վրա ապավինելու փոխարեն։

Այս համատեքստում այլընտրանքային երթուղիները կարող են միայն մասամբ մեղմել ռիսկը, սակայն դրանք չեն կարող վերացնել Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը։