Հայաստանի երկաթուղին․ տնտեսական խնդիր՝ Երևանի և Մոսկվայի միջև աշխարհաքաղաքական ենթատեքստով
https://parstoday.ir/hy/news/world-i249638-Հայաստանի_երկաթուղին_տնտեսական_խնդիր_Երևանի_և_Մոսկվայի_միջև_աշխարհաքաղաքական_ենթատեքստով
Հայաստանի երկաթուղու ապագայի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունը դուրս է գալիս պայմանագրային վեճի շրջանակներից և կարող է լինել Հարավային Կովկասի տարանցիկ ուղիների շուրջ աշխարհաքաղաքական մրցակցության մի մասը։
(last modified 2026-08-31T07:57:10+00:00 )
Օգոստոս 31, 2026 11:22 Asia/Tehran
  • Հայաստանի երկաթուղին․ տնտեսական խնդիր՝ Երևանի և Մոսկվայի միջև աշխարհաքաղաքական ենթատեքստով

Հայաստանի երկաթուղու ապագայի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնությունը դուրս է գալիս պայմանագրային վեճի շրջանակներից և կարող է լինել Հարավային Կովկասի տարանցիկ ուղիների շուրջ աշխարհաքաղաքական մրցակցության մի մասը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից մինչև 2 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջել։ Մոսկվան արձագանքել է հայտարարությաւնը՝ նախազգուշացնելով ռուսական ներդրումների վերադարձի պահանջի մասին։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, 2008 թվականին Հայաստանի երկաթուղու կառավարումը 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը։ Եվ հիմա՝ իրավիճակը փոխելու Երևանի փորձերը առավել մեծ նշանակություն են ստանում՝ Հայաստանին Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնմանը զուգահեռ։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանի երկաթուղու վերահսկողությունը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև հաղորդակցական ուղիների խաչմերուկում գտնվելը։ Այժմ քննարկվում են Հայաստանի երկաթուղային ցանցը Թուրքիայի և Վրաստանի ուղղություններով միացնելու, ինչպես նաև այն արևելք-արևմուտք տարանցիկ միջանցքներին կապելու ծրագրերը։ Այս զարգացումները կարող են նվազեցնել Ռուսաստանի մասնաբաժինը տարածաշրջանային տարանցիկ փոխադրումների ոլորտում։
Այնուամենայնիվ, 2 միլիարդ դոլարի փոխհատուցման չափը, առանց պայմանագրի դրույթների և դրա դադարեցման կարգի մանրամասն ուսումնասիրության, չի կարելի վերջնական և հաստատված համարել։ Ներկայիս տարաձայնությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տարանցիկ ենթակառուցվածքները վերածվում են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության վերաձևավորման հարթակի։ Այս գործընթացը ռազմավարական նշանակություն ունի նաև Իրանի համար՝ տարանցիկ դիրքի և Եվրասիայի հետ հաղորդակցության տեսանկյունից։