Մայիս 22, 2024 19:34 Asia/Tehran
  • Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։