Թեհրանում մեկնարկել է Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի ԱԳ նախարարների հանդիպումը
(last modified 2024-06-24T07:12:22+00:00 )
Հունիս 24, 2024 10:42 Asia/Tehran

Այսօր առավոտյան Թեհրանում մեկնարկել է Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի ԱԳ նախարարների 19-րդ հանդիպումը՝ 31 անդամ երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և 9 միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարների ներկայությամբ։

Նիստի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հիշատակը։ 

Հանդիպումը նախագահում է ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին, ով հայտարարել է․ «Մենք հպարտ ենք Թեհրանում հյուրընկալելու և նախագահելու Ասիական երկխոսության ֆորումի նախարարական հանդիպումը»:

Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է ասիական երկրների համագործակցության ամրապնդման համար և ներկայացնում է ասիական մոտեցումը բազմակողմանիության, ներառականության և համագործակցության նկատմամբ։

Նիստից առաջ, ութ զարգացող իսլամական երկրների խմբի (D8) գլխավոր քարտուղար Իսյակա Աբդուլ Ղադիր Իմամը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ։