Հունիս 24, 2024 11:05 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավորը կարևորել է ընտրություններին հայերի ակտիվ մասնակցությունը

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը Թեհրանում կայացած «Ծառայության ճանապարհին» հանդիպմանը կարևորել է նախագահական ընտրություններին իրանահայերի ակտիվ մասնակցությունը։

«Ծառայության ճանապարհին» միջոցառումը կայացավ Թեհրանի իրանահայ արհեստավորների միության նիստերի դահլիճում ի հիշատակ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, միաստվածական կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառմանն ունեցած ելույթում, Արա Շահվերդյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսին Իրանի կառավարման լավագույն օրինակն էր, հավելելով․ «Նահատակ Ռայիսին իրեն համարում էր ժողովրդի ծառա  և հեղափոխության պարտապանը։ Այաթոլլահ Ռաիսին հեղափոխության դինամիզմի խորհրդանիշն էր և դաշտ դուրս եկավ հեղափոխության սկզբնական գաղափարներից վերցված կարգախոսներով և միշտ ձգտեց ծառայել ժողովրդին»։

Կարևորելով ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունն Արա Շահվերդյանն ասել է․ «Հունիսի 28 -ին ժողովրդի հեղինակության դրսևորման և երկրի ապագա ճակատագիրը որոշելու օրն է։ Ընտրությունների հիմնական արդյունքներից մեկը ժողովրդավարությունն է։ 14-րդ նախագահական ընտրությունների շրջանում կարեկցանքի բանալին՝ անկախ կրոնական պատկանելությունից, տնտեսական և սոցիալական իդեալներին հասնելու մարդկանց ցանկությունն է»։