Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները. Թասմաղամբետով
https://parstoday.ir/hy/news/armenia-i218760-Հուսով_ենք_Երևանը_կհստակեցնի_ՀԱՊԿ_ի_հետ_իր_հարաբերությունների_հեռանկարները._Թասմաղամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2024 12:11 Asia/Tehran
  • Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները. Թասմաղամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել է Թասմաղամբետովը։

https://www.tert.am/am/news/2024/06/03/csto/4134024