Մեկնաբանություն- « «ՆԱՎԱՍԱՐԴ» փառատոնը Իրանի և Հայաստանի միջև մշակութային հարաբերությունների ամրապնդման գրավիչ միջոցառում
Օգոստոսի 10-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկնարկած և արդեն ավանդույթ դարձած «Նավասարդ»-ը՝ հայ-իրանական մշակութային և խոհարարական երրորդ փառատոնը, այսօր երեքշաբթի՝ ավարտեց իր աշխատանքը։
Այս փառատոնն անցկացվել է Իրանի և Հայաստանի միջև մշակութային հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով։
Փառատոնի այս շրջանում խիստ ուշագրավ էր իրանական սննդի և հագուստի ոլորտում Խուզեստան նահանգի 25 արվեստագետների և ակտիվիստների ներկայությունը։ Ինչպես նաև, Իրանի փահլավանի մարզաձեւի ֆեդերացիայի ղեկավարի գլխավորությամբ ավանդական և փահլավանի մարզաձևի հավաքականի պատանիների ներկայությունն այս երրորդ փառատոնին մյուս գրավչություններից էր։

Այս փառատոնի մյուս առանձնահատկություններից կարելի է նշել Սպահան, Թեհրան, Քաշան և Արևելյան Ատրպատական նահանգների խոհարարների և այլ արվեստագետների ներկայությունը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած «Նավասարդ»-ը՝ հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը մրցել են՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, նաև ներկայացվել են երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
«Նավասարդ» փառատոնի կարևոր իրադարձություններից էր նաև Համեդան նահանգի «Հեգմաթանե» երաժշտական խմբի ելույթը, որը զբոսաշրջիկներին հրավիրեց ունկնդրելու իրանցի հայտնի բանաստեղծներ Ռումիի և Հաֆեզի ստեղծագործությունները:
Սննդի փառատոնին զբոսաշրջիկներին Իրանի տարբեր նահանգների արվեստին ծանոթացնելուն զուգահեռ, այս փառատոնում անցկացվել է նաև Իրանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, և այս համատեքստում այս փառատոնում ակտիվ էր Հայաստանում մշակութային կցորդության տաղավարը՝ նպատակ ունենալով զբոսաշրջիկներին ներկայացնել Իրանի ձեռարվեստն ու զբոսաշրջային վայրերը։ Ուստի իրանական գրականության, պատմության, քաղաքակրթության և պարսկերենի մասին գրքերի ներկայացմամբ Իրանի զբոսաշրջային վայրերի ներկայացումը արժանացավ այցելուների հատուկ ուշադրությանը։
Այս փառատոնի մեկ այլ հետաքրքիր և ուշագրավ կետը՝ այցելուների, հատկապես երիտասարդների լուսանկարվելն էր լուսահոգի առաջնորդ Իմամ Խոմեյնիի և Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի լուսանկարների կողքին:
Այս տարի, 24 տաղավար ավելացնելով, ՀՀ կառավարությունը իրանցի նկարիչների տաղավարների թիվը հասցրեց 40-ի, ինչը վկայում է զբոսաշրջիկների ջերմ ընդունելության, իրանցի նկարիչների հետաքրքրության և այս միջոցառմանը Իրանի ձեռարվեստի և այլ արվեստի գործերի ներգրավվածության նկատմամբ Հայաստանի կառավարության մեծ ցանկության մասին; Սա այն դեպքում, երբ «Նավասարդ» փառատոնի առաջին շրջանում իրանական տաղավարների թիվը 6 էր։

Երևանի Հայոց պատմության թանգարանում տեղի ունեցավ Իրանի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացման և ամրապնդման ուղիներին նվիրված համաժողովի նիստը, որին մասնակցել էին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և դեսպանության մշակութային խորհրդականը, Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահը և այս երկրի զբոսաշրջության ոլորտի ակտիվիստները։ Այս հանդիպումը հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնի եզրափակիչ փուլն էր։
Այս միջոցառման բացման արարողության ժամանակ Իրանի դեսպանի տեղակալ՝ Թահերին ասել է-Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մշտապես մշակութային գործունեություն է ծավալում, որը խորացնում է երկու բարեկամ և եղբայրական երկրների հարաբերությունները։
Ողջունելով Սիսիան քաղաքի և Իրանի քաղաքներից մեկի միջև քույրության առաջարկը՝ նա ասել է,- Նավասարդ փառատոնը հարմար հարթակ է զբոսաշրջության արդյունաբերության զարգացման համար։
Նշենք, որ Նավասարդը, Հայկական տոմարի առաջին ամիսն է։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»։ Անցյալում եղել է Իրանի և Հայաստանի նոր տարվա անվանումը։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։ Ներկայումս Հայաստանը վերականգնելով այս ավանդույթը, այս փառատոնում աշխարհին ներկայացնում է Իրանի և Հայաստանի մշակութային ընդհանրությունները։