ԱՄՆ-ը ուկրաինական ԱԹՍ-ներ կներկրի՝ սեփական բանակի կարիքների համար
https://parstoday.ir/hy/news/world-i245412-ԱՄՆ_ը_ուկրաինական_ԱԹՍ_ներ_կներկրի_սեփական_բանակի_կարիքների_համար
Թեև շուրջ երկու ամիս առաջ Դոնալդ Թրամփը մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական անօդաչուների դեմ պայքարում համագործակցելու առաջարկը՝ պնդելով, թե ԱՄՆ-ն «բոլորից լավ գիտի դրոնների հնարավորությունները», Պենտագոնն իրականում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։
(last modified 2026-05-13T13:41:58+00:00 )
Մայիս 13, 2026 17:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ուկրաինական ԱԹՍ-ներ կներկրի՝ սեփական բանակի կարիքների համար

Թեև շուրջ երկու ամիս առաջ Դոնալդ Թրամփը մերժել էր Վլադիմիր Զելենսկու՝ իրանական անօդաչուների դեմ պայքարում համագործակցելու առաջարկը՝ պնդելով, թե ԱՄՆ-ն «բոլորից լավ գիտի դրոնների հնարավորությունները», Պենտագոնն իրականում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։

 Financial Times-ի տեղեկություններով՝ Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել իր տեսակի մեջ եզակի համաձայնագիր, որով ուկրաինական ԱԹՍ-ները կմատակարարվեն ամերիկյան բանակին՝ փորձարկումների նպատակով։

Մտադրությունների հուշագրի նախագծում ներառված են ցամաքային, ծովային և օդային ուկրաինական անօդաչու համակարգերի արտահանման ծրագրերը։ ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են իրականացնել դրանց «փորձարկումն ու գնահատումը»՝ սեփական ապագա կարիքները որոշելու համար։   

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնեցված փաստաթղթում նշվում է ուկրաինական տեխնոլոգիաների համատեղ արտադրության և մշակման հարցում կողմերի փոխադարձ հետաքրքրությունը, ինչը թույլ կտա թարմացնել ամերիկյան սպառազինությունը և միաժամանակ խթանել Ուկրաինայի պաշտպանական նորարարությունները։

Վերջին մեկ տարվա ընթացքում Զելենսկին Թրամփին առաջարկել էր կնքել 50 միլիարդ դոլար արժողությամբ գործարք, որը ներառում էր նաև ԱՄՆ-ում անօդաչուների համատեղ արտադրություն։

Փաստաթղթով նախատեսվում է, որ Պենտագոնի համապատասխան հարցման դեպքում՝ երկու տարվա ընթացքում պետք է ուկրաինական ԱԹՍ-ների կիրառել «օպերատիվ փորձարկումների պայմաններում»։ Ինչ վերաբերում է ռազմական նպատակներով հետագա մատակարարումներին, ապա դրանք պետք է կարգավորվեն առանձին համաձայնագրերով կամ պայմանավորվածություններով։