Հայաստանն ակնկալում է Հնդկաստանից Astra հրթիռներ գնել. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/armenia-i223002-Հայաստանն_ակնկալում_է_Հնդկաստանից_astra_հրթիռներ_գնել._ԶԼՄ
Հայաստանը դիմել է Հնդկաստանին հնդկական հրթիռների հնարավոր գնման համար։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ The Print պարբերականը, մասնավորապես, գրում է, որ խոսքը վերաբերում է ինչպես Astra հրթիռներին, այնպես էլ «Սու 30» ինքնաթիռների արդիականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2024 14:43 Asia/Tehran
  • Հայաստանն ակնկալում է Հնդկաստանից Astra հրթիռներ գնել. ԶԼՄ

Հայաստանը դիմել է Հնդկաստանին հնդկական հրթիռների հնարավոր գնման համար։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ The Print պարբերականը, մասնավորապես, գրում է, որ խոսքը վերաբերում է ինչպես Astra հրթիռներին, այնպես էլ «Սու 30» ինքնաթիռների արդիականացմանը:

Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունում պարբերականի աղբյուրները հայտնում են, որ բանակցությունները շարունակվում են և դեռևս նախնական փուլում են:

«Հայաստանի կողմից շահագործվող Սու-30 ինքնաթիռները տարբերվում են մեր ունեցած ինքնաթիռներից։ Այնպես որ, պետք է իսկապես հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Հայերը ցանկանում են արդիականացնել իրենց Սու-30 կործանիչները և ինտեգրել մեր սպառազինությունը»,- նշել է պարբերականի աղբյուրը։

Դեռևս հայտնի չէ, թե Հայաստանը հավակնո՞ւմ է արդյոք նաև BrahMos հրթիռներ գնել։

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյն ասել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցում:

Sputnik.