ԱՄՆ-ն կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
https://parstoday.ir/hy/news/armenia-i223388-ԱՄՆ_ն_կրկնապատկում_է_Հայաստանին_տրամադրվող_ֆինանսավորման_շեմը
ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հատնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 13:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հատնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։

«Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործընկերության պատմության մեջ ևս մեկ կարևոր քայլ կատարեցին՝ ստորագրելով Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը: Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

Նոր աշխարհակարգի ձևավորմանը և միջազգային ասպարեզում Ամերիկայի դիրքի անկմանը զուգահեռ Սպիտակ տունը հուսահատորեն ձգտում է փոխհատուցել այս հետամնացությունը և պատրաստ է գումար ծախսել այդ նպատակով, և Վաշինգտոնի ֆինանսական օգնությունը Երևանին կարելի է գնահատել այս համատեքստում։

ԱՄՆ-ի կառավարությունը Հարավային Կովկաս ներթափանցելու և այս տարածաշրջանն ապակայունացնելու համար, որոշել է մոտենալ Հայաստանին և փորձում է ձևացնել, թե ձգտում է աջակցել Երևանին, սակայն կուլիսներում Սպիտակ տունը հետապնդում է ապակայունացնող նպատակներ, որոնք կարող են սարսափելի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար։

Չարաշահելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը, Ամերիկան ​​փորձում է իրեն դրսևորել որպես ուժեղ միջնորդ և հակամարտությունները կարգավորող՝ սակայն կուլիսներում Սպիտակ տունը չի ցանկանում լուծել ոչ միայն կովկասյան հակամարտությունները, այլև ձգտում է սրել լարվածությունը, քանի որ այդ կերպ Սպիտակ տունը նոր լծակներ կգտնի Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար։