ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են Եռաբլուր
https://parstoday.ir/hy/news/armenia-i223560-ՀՀ_բարձրաստիճան_պաշտոնյաները_44_օրյա_պատերազմի_տարելիցի_կապակցությամբ_այցելել_են_Եռաբլուր
Հայաստանի Հանրապետության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2024 12:14 Asia/Tehran
  • ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են Եռաբլուր

Հայաստանի Հանրապետության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եռաբլուր այցելած պաշտոնյաների շարքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի,Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

https://armenpress.am/hy/article/1200894