Պարսկերեն լեզվի ուսուցման ընդլայնումը Հայաստանում
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում բացվել է «Հաֆեզ» սրահը և պարսկերենի դասարան։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով և աջակցությամբ վերանորոգվել է Երևանի թիվ 61 դպրոցի «Հաֆեզ սրահ»-ը և այն բացվել է ԻԻՀ դեսպանության դեսպանի և մշակույթի հարցերով խորհրդականի մասնակցությամբ։
Այս արարողությանը Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ այս երկրի դպրոցներում պարսկերեն սովորելու հնարավորություն տրամադրելու համար, Նա շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը այս հնարավորությունից օգտվելու և պարսկերենի ուսուցումը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ուսուցիչների ջանքերին՝ այս լեզուն դասավանդելու համար։
Մեհդի Սոբհանին այս դպրոցում Հաֆեզի սրահի և պարսկերենի դասի վերակառուցումն ու վերանորոգումը համարելով երկու երկրների ժողովուրդների բարեկամության նշան և ընդգծեց, որ պարսկերենը բարեկամության, խաղաղության և սիրո լեզուն է։ Նա հավելեց. «Հայաստանում պարսկերեն սովորողները երկու ժողովուրդների բարեկամության օղակն են և երկու երկրների սոցիալական արժեքները»:
ԻԻՀ և ՀՀ երկար պատմամշակութային անցյալ ունեցող երկու հարևան երկրներ են, որոնք միշտ ցանկանում են ընդլայնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական: