Փաշինյանը և մյուս պաշտոնյաները Մայր տաճարից հեռացան՝ չսպասելով պատարագի ավարտին
(last modified Sun, 29 Sep 2024 14:54:14 GMT )
Սեպտեմբեր 29, 2024 18:24 Asia/Tehran
  • Փաշինյանը և մյուս պաշտոնյաները Մայր տաճարից հեռացան՝ չսպասելով պատարագի ավարտին

Սուրբ պատարագը դեռ չավարտված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ լքեցին Մայր տաճարը։ Ամենայն հայոց կաթողիկոսը դեռ չի ավարտել պատարագը։

Պաշտոնյաները լքեցին Մայր տաճարն այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկա գտնվողներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։

Հեռանալիս Նիկոլ Փաշինյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու և Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև առկա տարաձայնությունների մասին սկսեցին խոսել 2018 թվականից` նրա իշխանության գալուց անմիջապես հետո: Այս ընթացքում անգամ քաղաքացիական շարժում սկսվեց Գարեգին 2–րդի դեմ։ 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո հարաբերություններն ավելի սրվեցին, երբ եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։