Չենք կարող անկլավների թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i223824-Չենք_կարող_անկլավների_թեմայից_հրաժարվել_որովհետև_մենք_ունենք_Արծվաշեն._Փաշինյան
Վարչապետը պազաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2024 14:14 Asia/Tehran
  • Չենք կարող անկլավների թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն. Փաշինյան

Վարչապետը պազաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը։

Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էտ թեման միշտ է եղել, մենք ինքներս չենք կարող էտ թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն։ Այլ բան է, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի՝ ինչն է դե յուրե հիմնավորված և ինչը հիմնավորված չէ։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է` ինչ որ դե յուրե հիմնավորված է` հիմնավորված է, ինչ որ դե յուրե հիմնավորված չէ` հիմնավորված չէ»,– ասաց վարչապետը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը պետք է լինի լեգիտիմությունը ու ոչ մի ոչ լեգիտիմ ակնկալիք մեր երկիրը պետք է չունենա, որովհետև միայն այդպես հնարավոր կլինի փակել Ադրբեջանի ոչ լեգիտիմ ակնկալիքները։