Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i224222-Վահագն_Խաչատուրյանն_Աշխաբադում_առանձնազրույցներ_է_ունեցել_Գուրբանգուլի_Բերդիմուհամեդովի_և_Սերդար_Բերդիմուհամեդովի_հետ
ԱՇԽԱԲԱԴ, , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2024 05:19 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

ԱՇԽԱԲԱԴ, , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը հոկտեմբերի 10-ին հանդիպում և առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, իսկ Թուրքմենստանի գործող նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպումը և առանձնազրույցը կայացել է հոկտեմբերի 11-ին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ է ժամանել հոկտեմբերի 10-ին՝ մասնակցելու թուրքմեն բանաստեղծ, մտածող և թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։Աշխաբադում անցկացված համաժողովին, որը կրում է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագիրը, մասնակցել են նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Մոնղոլիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից:Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Դավիթ Մամյան