Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան
Նոյեմբեր 02, 2024 16:23 Asia/Tehran
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Գրիգոր Հակոբյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Իրանում մինչ այս գործող Արսեն Ավագյանը նշանակվել է Թուքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ նորանշանակ դեսպանը արևելագետ, իրանագետ է և սրանից առաջ՝ 2012-2017 թվականներին աշխատել է Իրանում ՀՀ դեսպանատանը, որպես կցորդ, հյուպատոս և դեսպանության 3-րդ քարտուղար: