Մալազիան գլխավորում է BRICS-ի նոր գործընկերների շարքը
https://parstoday.ir/hy/news/world-i225112-Մալազիան_գլխավորում_է_brics_ի_նոր_գործընկերների_շարքը
Մալայզիայի վարչապետը հայտնել է BRICS-ի նոր գործընկերների ցուցակի առաջին տեղում իր երկրին ընդունելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2024 14:16 Asia/Tehran
  • Մալազիան գլխավորում է BRICS-ի նոր գործընկերների շարքը

Մալայզիայի վարչապետը հայտնել է BRICS-ի նոր գործընկերների ցուցակի առաջին տեղում իր երկրին ընդունելու մասին։

Կուալա Լումպուրից «Iran Press» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Անվար Իբրահիմն ասել է. «Մալազիայի անունը BRICS-ի նոր գործընկերների ցուցակի առաջին տեղում է ընդունվել և ողջունվել այս խմբի ղեկավարների կողմից»:

Մալայզիայի էկոնոմիկայի նախարար Ռաֆեզի Ռամլին, որը ներկայացնում էր իր երկրի կառավարությունը վերջերս Ռուսաստանի Կազանում  BRICS-ի գագաթնաժողովում, հայտարարեց. «Մալազիայի ընդունումը BRICS-ի 13 նոր գործընկերների շարքի առաջին տեղում ճանապարհ հարթեց Մալազիայի, որպես անկախ երկիր, ներկայության համար, որը հանձնառու է խթանել բազմակողմ միջազգային համագործակցությունը համաշխարհային տնտեսության և շուկայական մրցակցության ոլորտում:

Մալայզիան պաշտոնապես ճանաչվեց որպես BRICS-ի 13 նոր գործընկեր երկրներից մեկը և գլխավորեց 12 դիմորդ երկրների ցանկը, որը ներառում է Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Նիգերիան, Թաիլանդը, Թուրքիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:

Փորձագետները կարծում են, որ Մալակկայի նեղուցի հատուկ ռազմավարական դիրքի շնորհիվ, որը երկու մեծ՝ Հնդկական ու Խաղաղ  օվկիանոսների միացնող կետն է, որտեղով անցնում է աշխարհի հում նավթի մեկ երրորդը, Մալայզիան չափազանց կարևոր է BRICS-ի անդամների համար։

Ունենալով աշխարհի բնակչության 45%-ը, վ BRICS-ը ձեռք է բերել համաշխարհային տնտեսության 28%-ը։