ՀՀ ՍԴ–ն կքննի TRIPP-ի շրջանակային համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության գործը
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Այս մասին տեղեկանում ենք ՍԴ–ից։
ՍԴ որոշման համաձայն՝ գործի քննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։
Դատարանը որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: