Փակ սահմանները՝ Հայաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների զարգացման գլխավոր խոչընդոտը
https://parstoday.ir/hy/news/world-i248570-Փակ_սահմանները_Հայաստանի_և_Թուրքիայի_տնտեսական_հարաբերությունների_զարգացման_գլխավոր_խոչընդոտը
Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության աճին՝ ցամաքային սահմանների փակ լինելը շարունակում է մնալ երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնական խոչընդոտը։ 2026 թվականի մայիսից Անկարան մեղմացրել է Երևանի հետ առևտրի մի շարք սահմանափակումներ և հնարավորություն է ստեղծել ապրանքների անմիջական մաքսազերծման համար։
(last modified 2026-08-05T13:24:34+00:00 )
Օգոստոս 05, 2026 16:52 Asia/Tehran
  • Փակ սահմանները՝ Հայաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների զարգացման գլխավոր խոչընդոտը

Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության աճին՝ ցամաքային սահմանների փակ լինելը շարունակում է մնալ երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնական խոչընդոտը։ 2026 թվականի մայիսից Անկարան մեղմացրել է Երևանի հետ առևտրի մի շարք սահմանափակումներ և հնարավորություն է ստեղծել ապրանքների անմիջական մաքսազերծման համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ներմուծումը Թուրքիայից հասել է շուրջ 200 միլիոն դոլարի։ Դեպի Թուրքիա արտահանման ծավալու նույնպես աճել է։ Փորձագետների կարծիքով՝ սահմանների բացումը կարող է նպաստել զբոսաշրջության, տրանսպորտի, լոգիստիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը, թեև Հայաստանում որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնում թուրքական ընկերությունների ներդրումների ազդեցության մեծացման վերաբերյալ։