Հեզբոլլահի հաջող հարձակումը Սիոնիստական ​​ռեժիմի 8200 լրտեսական ստորաբաժանման վրա
(last modified Sat, 02 Nov 2024 14:45:04 GMT )
Նոյեմբեր 02, 2024 18:15 Asia/Tehran
  • Հեզբոլլահի հաջող հարձակումը Սիոնիստական ​​ռեժիմի 8200 լրտեսական ստորաբաժանման վրա

Pars Today- Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Թել Ավիվի արվարձանում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի 8200 ռազմական հետախուզական ստորաբաժանմանը պատկանող Գլիլութ բազան։

Լիբանանի Հեզբոլլահը հայտարարություն է տարածել,որում ասված է «Այսօր շաբաթ առավոտյան դիմադրության մարտիկներն ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին Գազայում, ի աջակցություն պաղեստինյան դիմադրությանը, ի պաշտպանություն Լիբանանին ու նրա ժողովրդին և Խեյբարի գործողությունների շրջանակներում՝ ի պատասխան սիոնիստական ​​թշնամու  ագրեսիային ու  սպանություններին, հրթիռային հարձակման թիրախ են դարձրել Գլիլութ բազան։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, Իսրայելի ռեժիմի կիբերպատերազմները ղեկավարում է « 8200 ստորաբաժանումը»։ Այս ստորաբաժանումը ոչ միայն իսրայելական ռեժիմի խոշորագույն հետախուզական ստորաբաժանումն է, այլեւ աշխարհի կարեւորագույն հետախուզական ստորաբաժանումներից մեկը։

Լիբանանի Հեզբոլլահը շաբաթ օրը թիրախ է դարձրել նաև Իսրայելի կողմից գրավված տարածքների հյուսիսում գտնվող մի քանի սիոնիստներով բնակեցված ​​ավաններ:

Երկուշաբթի,  2024 թվականի սեպտեմբերի 23-ից ի վեր, Սիոնիստական ռեժիմի բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։  Լիբանանի Հեզբոլլահը,  երկրի խաղաղ բնակչության  թիրախավորվելու դիմաց, բազմաթիվ գործողություններ է իրականացնում Իսրայելի կողմից գրավված տարածքների հյուսիսում գտնվող ռեժիմի ռազմական դիրքերի և սիոնիստներով բնակեցված ավանների դեմ։