Փաշինյանի մեծ խաղադրույքը. Կարո՞ղ է Երևանը դիմակայել Ռուսաստանի մարտահրավերներին
Եվրասիական հարցերով փորձագետ Մասումե Մոհամմադիի գրչին պատկանող հոդվածում Tasnim լրատվական գործակալությունն ուսումնասիրել է Հայաստանի դեպի Արևմուտք շրջվելու պատճառները և Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հետևանքները Ռուսաստանի համար:
Հոդվածում ասված է.
Մի քանի գործոններ ստիպել են Հայաստանին աստիճանաբար թեքվել դեպի Արևմուտք և Եվրամիություն։ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի աջակցությունից հիասթափությունը և Ադրբեջանից Հայաստանի պարտությունը թուլացրեցին Երևանի վստահությունը Մոսկվայի ռազմական աջակցության նկատմամբ։
Ռուսաստանը ոչ միայն չկարողացավ կասեցնել Ադրբեջանի առաջխաղացումը, այլև նրա դերը՝ որպես միջնորդ այս հակամարտությունում, Հայաստանի մեծ թվով քաղաքական գործիչների և մարդկանց կողմից համարվեց ոչ ադեկվատ։
Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցության երկու հիմնական առանցքներն են ժողովրդավարական բարեփոխումները և տնտեսական զարգացումը։
Տնտեսական ճնշումը և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը մեծապես կախված են Ռուսաստանից, բայց Եվրամիության հետ համագործակցությունը կարող է ճանապարհ հարթել օտարերկրյա ներդրումների ներգրավման և երկրի արտաքին առևտրի հզորացման համար։
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հետեւանքները Ռուսաստանի համար
Հայաստանի շրջադարձը դեպի Եվրամիություն և այս միությանն անդամակցելու հավանականությունը մի քանի ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա։ Այս հետևանքները կարելի է դիտարկել երեք հարթություններում՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական:
Քաղաքական հարթություն․ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության թուլացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում.
Այս փոփոխությունը կարող է նվազեցնել Ռուսաստանի հեղինակությունը և սակարկելու ուժը տարածաշրջանային հավասարումներում:
Հայաստանի շրջադարձը դեպի Եվրամիություն կարող է մոդել դառնալ Հարավային Կովկասի մյուս երկրների համար, ինչը ռազմավարական մարտահրավեր կնետի Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը։
Անվտանգության հարթություն․ Արևմուտքի ռազմական և քաղաքական ազդեցության աճը Հարավային Կովկասում.
Այս զարգացումը կարող է մարտահրավեր նետել տարածաշրջանի անվտանգության ավանդական կարգին, որը գտնվում էր Ռուսաստանի տիրակալության տակ։
ԵՄ անդամակցությունը կարող է թուլացնել Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում և նույնիսկ կարող է հանգեցնել ռուսական ուժերի դուրսբերմանը Հայաստանի ռազմակայաններից, որից հետո հնարավոր է նոր դերակատարներ մուտք գործեն այս հակամարտության մեջ։
Տնտեսական հարթություն․ Ռուսաստանի մասնաբաժինը Հարավային Կովկասի շուկաներում նվազում է.
Ռուսաստանի ֆինանսական ազդեցության թուլացումը Հայաստանում, կնվազեցնի ֆինանսական այս հոսքը և կթուլացնի Ռուսաստանի տնտեսական ազդեցության գործիքներից մեկը։
Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի հավանական արձագանքը.
Այս ռեակցիան կարող է առաջանալ երեք մակարդակներում.
Քաղաքական և տնտեսական ճնշում. Մոսկվան կարող է օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են առևտրային մաքսատուրքերի բարձրացումը, գազի արտահանման սահմանափակումը կամ տնտեսական պատժամիջոցների կիրառումը` Երևանի վրա ճնշում գործադրելու համար:
Ադրբեջանի հետ համագործակցության ամրապնդում. Հայաստանի՝ դեպի Արևմուտք լիարժեք շրջադարձ կատարելու դեպքում Ռուսաստանը կարող է ամրապնդել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և նույնիսկ ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հակամարտության հարցում։
Տարածաշրջանում ռազմական ներկայության ավելացում. Ռուսաստանը կարող է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում կամ Հարավային Կովկասի այլ շրջաններում՝ իր ազդեցությունը պահպանելու համար։
Ընդհանուր առմամբ, թվում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, թեև երկարաժամկետ սցենար է, բայց միջնաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում շատ լուրջ մարտահրավերներ է նետում Երևանին։ Արդյոք այս մեծ մոլախաղում Փաշինյանի իշխանությունը կարո՞ղ է դիմակայել նման մարտահրավերներին։