Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 3
https://parstoday.ir/hy/news/armenia-i228834-Քաղաքացիները_բոյկոտում_են_տրանսպորտի_թանկացումը._օր_3
Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2025 08:31 Asia/Tehran
  • Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը. օր 3

Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:

Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի: 

Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։