ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i229662-ՀՀ_ն_ստացել_է_խաղաղության_պայմանագրի_վերաբերյալ_Ադրբեջանի_պատասխանը._ԱԳՆ
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2025 04:07 Asia/Tehran
  • ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,–ասաց Բադալյանը։

Հիշեցնենք, որ 2024–ի նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Հայկական կողմը կարճ ժամանակ անց` կրկին նոյեմբերին իր պատասխաններն ուղարկեց Ադրբեջանին։ Փետրվարի սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն 3 ամիս է` Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխան առաջարկներին, բայց միաժամանակ հավելեց, թե հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։