Փաշինյանի բառախաղը՝ «Զանգեզուրի միջանցք» ԱՄՆ-ին հանձնելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i234788
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր «նախնական ստորագրման» մասին և միևնույն ժամանակ փորձելով նվազեցնել հանրային ճնշումը՝ Զանգեզուրի միջանցքի վիճահարույց «100-ամյա վարձակալության» ծրագիրն անվանել է «զարգացման իրավունք»։
(last modified 2025-07-16T12:39:25+00:00 )
Հուլիս 16, 2025 16:09 Asia/Tehran
  • Փաշինյանի բառախաղը՝ «Զանգեզուրի միջանցք» ԱՄՆ-ին հանձնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր «նախնական ստորագրման» մասին և միևնույն ժամանակ փորձելով նվազեցնել հանրային ճնշումը՝ Զանգեզուրի միջանցքի վիճահարույց «100-ամյա վարձակալության» ծրագիրն անվանել է «զարգացման իրավունք»։

Tasnim  գործակալության փոխանցմամբ Փաշինյանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» (Սյունիքի երթուղի) երրորդ կողմին (ԱՄՆ) հանձնելու հարցին և դա արդարացնելու համար բերել է օրինակներ, ինչպիսիք են «Զվարթնոց» օդանավակայանը և «Հարավկովկասյան երկաթուղին», որոնք, չնայած օտարերկրյա կառավարմանը, մնում են հայկական սեփականության ներքո։
Անդրադառնալով  երթուղու «100-ամյա վարձակալության» վերաբերյալ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությյանը, Փաշինյանն այն ներկայացրել է որպես «զարգացման և շինարարության իրավունք»։

Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ, դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ իրավունքի տրամաբանությամբ, այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ այդ համատեքստում քննարկվել ու քննարկվում են ամենատարբեր գաղափարներ։ Դեռ որեւէ ստորագրված բան չկա, ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը. «Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումների։ Այսօր աշխարհում կա նաեւ երկրների միջեւ մրցակցություն, որ հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները եւ այլն։ Սա էլ է պետք հաշվի առնել։