Արդյոք Փաշինյանը զիջումների է գնացել Ալիևի պահանջների նկատմամբ
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Երևանի և Բաքվի վերջին բանակցություններից հետո զարգացումները վկայում են թաքնված լարվածության և երկու կողմերի ընկալումների ու սպասումների միջև խորը անհամապատասխանության մասին։
Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ պաշտպանում է իր ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակասական հայտարարությունները խթանել են այս երթուղով ինքնիշխանության փաստացի փոխանցման վերաբերյալ ենթադրությունները։
Ադրբեջանը պնդում է «միջանցքային տրամաբանության» վրա
Ալիևը ցանկանում է ստեղծել ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող անարգել ճանապարհ։ Երթուղի, որը, Բաքվի տեսանկյունից, պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության սահմաններից դուրս։ Սակայն Փաշինյանը հայտարարում է, որ ճանապարհը կարող է գործել միայն ՀՀ տարածքային ամբողջականության և իրավասության շրջանակներում։
Ընդդիմությունը քննադատում է Երևանի կառավարության կողմից Բաքվի պահանջներին զիջելը
Հայաստանի ընդդիմությունը, մասնավորապես «Պատիվ ուընեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, կասկածի տակ դնելով կառավարության ազնվությունը, պնդում է, որ Երևանը որդեգրում է միջանցքային տրամաբանությունը՝ «խաղաղության խաչմերուկ» կամ «երթուղու աութսորսինգ» նման տերմինների քողի տակ։ Ընդդիմության կարծիքով՝ երթուղին երրորդ կողմին (օրինակ՝ լոգիստիկ ընկերությանը) հանձնելու ԱՄՆ-ի առաջարկն, ըստ էության, ազգային ինքնիշխանությունից նահանջի մի ձև է։
Կառավարություն. Մենք մեր սկզբունքներից չենք նահանջել
Իշխող կուսակցության ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը հերքել է այս մեղադրանքները և հայտարարել, որ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, և բանակցություններն ակտիվորեն շարունակվում են։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պատրաստ չէ հրապարակել բանակցությունների արդյունքները, մինչև դրանք չավարտվեն, սակայն նահանջի մասին պնդումը նույնպես անհիմն է։
Երրորդ կողմի դերի երկիմաստությունը և ուղիների ասիմետրիան
Ընդդիմության քննադատության գլխավոր կետը կողմերի պարտավորությունների անհամաչափությունն է։ Մինչ Հայաստանը պատրաստ է երթուղին զիջել կամ վարձակալության տալ երրորդ կողմի, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տանող երթուղու վերաբերյալ լռություն է տիրում։ Ալիևը նաև բացահայտորեն հայտարարել է, որ այս երթուղու նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի Բաքվի կողմից, և որ ինքը չի հաշտվի որևէ օտարերկրյա ուժի ներկայության հետ։
Հակասական հայտարարությունները վկայում են բանակցություններումա նորոշության առկայության մասին։ Չնայած վերջնական համաձայնության դեռևս չի կայացել, կան արտաքին ճնշման, Երևանի կառավարության կողմից դիսկուրսիվ նահանջի և Բաքվի ռազմավարական պահանջների համախմբման նշաններ։ Նման միջավայրում Զանգեզուրի միջանցքի վերահսկողության մի մասի փոխանցումը, նույնիսկ վարձակալության կամ երրորդ կողմի հետ գործընկերության տեսքով, կարող է մեկնաբանվել որպես տարածաշրջանում կառավարման հավասարակշռությունը փոխելու առաջին քայլ։ Սա կարող է հեռահար քաղաքական հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի ապագայի համար։