«Սյունիքով ճանապարհի արտապատվիրակումը կոմերցիոն գործարք չէ, այլ ինքնիշխանության զիջում»,- փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235302-Սյունիքով_ճանապարհի_արտապատվիրակումը_կոմերցիոն_գործարք_չէ_այլ_ինքնիշխանության_զիջում_փորձագետ
Բոլոր գործընթացները պատկերացնում ենք ինքիշխանության, իրավազորության շրջանակներում: Փաշինյանը այսպես է արձագանքեց՝ անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհը երրորդ կողմին արտապատվիրակելու մասին հնչած հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2025 08:21 Asia/Tehran

Բոլոր գործընթացները պատկերացնում ենք ինքիշխանության, իրավազորության շրջանակներում: Փաշինյանը այսպես է արձագանքեց՝ անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհը երրորդ կողմին արտապատվիրակելու մասին հնչած հարցին:

 Որպես արտապատվիրակման օրինակ՝ նա նշեց Զվարթնոցն, հայկական Երկաթգիծը, որոնց կառավարումը հանձնված է երրորդ կողմին: «Սյունիքով ճանապարհի արտապատվիրակումը կոմերցիոն գործարք չէ, այլ ինքնիշխանության զիջում»,- կարծում են քաղաքագետները: Նրանց կարծիքով՝ Սյունիքով ճանապարհ կամ նույնն է, թե Զանգեզուրի միջանցքը բացելով՝ Իրանի կապն է կտրվում հյուսիսի հետ, մեր կապը խզվում Իրանի հետ, ի վերջո երկիրն է մասնատվում: Նաեւ զգուշացնում են ամերիկացիներին Իրանի քթի տակ տեղակայելու աշխարհաքաղաքական անկախատեսելի հետեւանքների մասին: