​​​​​​​ Մեկնաբանություն- ԱՄՆ-Հայաստան 99-ամյա համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235800-Մեկնաբանություն_ԱՄՆ_Հայաստան_99_ամյա_համաձայնագիրը_հակասում_է_միջազգային_իրավունքի_սկզբունքներին
Հարավային Կովկասը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ թե ռազմական հակամարտության, այլ երկարաժամկետ համաձայնագրի պատճառով, որը կարող է փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը առաջիկա տասնամյակների ընթացքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2025 12:22 Asia/Tehran
  • ​​​​​​​ Մեկնաբանություն- ԱՄՆ-Հայաստան   99-ամյա համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին

Հարավային Կովկասը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ թե ռազմական հակամարտության, այլ երկարաժամկետ համաձայնագրի պատճառով, որը կարող է փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը առաջիկա տասնամյակների ընթացքում։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված «Թրամփի 99-ամյա ճանապարհ» անունով համաձայնագիրը, որը ենթադրում է հայկական ռազմավարական տարածքների երկարաժամկետ շահագործում, շատ իրավագետների տեսանկյունից ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ 

Նշվում է, որ համաձայնագրով Միացյալ Նահանգներն իրավունք է ստանում երկարաժամկետ կառավարել կամ շահագործել Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական երթուղին։ Այս երթուղին կապելու է Նախիջևանը, Թուրքիան և արևմտյան շուկաները։ Սակայն մյուս կողմից այն սահմանափակելու է Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը։ Հավանական է նաև անվտանգության ենթակառուցվածքների կամ նույնիսկ ռազմական բազաների ստեղծումը Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ։

Իրավագետները շեշտում են, որ համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքի մի քանի հիմնական սկզբունքներ․

Տարածքի և բնական պաշարների նկատմամբ մշտական ինքնիշխանության իրավունք

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1803 բանաձևը նշում է, որ պետությունները չեն կարող մշտապես   զիջել իրենց ռեսուրսները կամ հողերը՝ ի վնաս ապագա սերունդների։

Ինքնորոշման իրավունք

Ինչպես Չագոսի արշիպելագի դեպքում, ցանկացած երկարաժամկետ փոխանցում առանց ժողովրդի համաձայնության, համարվում է ինքնորոշման իրավունքի խախտում: Հայ ժողովուրդը որևէ դեր չի խաղացել այս համաձայնագրում։

Ուժի կամ սպառնալիքի կիրառման արգելք.

 Եթե ԱՄՆ ներկայության հետևանքով առկա է հարևաններին ուղղված  ռազմական կամ անվտանգության սպառնալիքի հնարավորության, սա նշանակում է ուժի անուղղակի կիրառում։

Չմիջամտելու սկզբունք.
Այլ երկրի երկարաժամկետ ներկայությունը կարող է փոխել տարածաշրջանի քաղաքական և անվտանգության հավասարակշռությունը՝ ի վնաս այլ երկրների։

Պայմանագրերի հարաբերականության սկզբունքը. 
Երրորդ երկրների օրինական շահերը սահմանափակող պայմանագիրը անվավեր է առանց նրանց համաձայնության ։

Նմանատիպ օրինակներ պատմության մեջ

Պանամայի ջրանցքի վարձակալության պայմանագիրը (1903), որը վերջնականապես չեղյալ հայտարարվեց 1977 թվականին, կամ Չագոսի և Դիեգո Գարսիայի գործերը, ինչպես նաև Կուբայի Գուանտանամոյի ծոցի պայմանագիրը, ցույց են տալիս, որ հանրային ճնշումը, փոփոխվող քաղաքական հանգամանքները և միջազգային իրավունքի սկզբունքների կիրառումը կարող են մարտահրավեր նետել նման համաձայնագրերին։

Աշխարհաքաղաքական հետևանքներ


 99-ամյա պայմանագիրը կարող է.

Խաթարել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը և մեծացնել անվտանգության մրցակցությունը։
Փակել Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանը և սահմանափակել Իրանի ելքը դեպի Կովկաս։
Հիմք ստեղծել Իրանի հյուսիսային սահմաններում Միացյալ Նահանգների կամ ՆԱՏՕ-ի մշտական հաստատման համար։
Նման փոփոխությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական հարցերով և կարող են ուղղակիորեն սպառնալ հարևան երկրների ազգային անվտանգությանը։

Եզրակացություն 

ԱՄՆ- Հայաստան 99-ամյա  համաձայնագիրը միայն տնտեսական կամ տարանցիկ համաձայնագիր չէ։ Այն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կառուցվածքը փոխելու ավելի լայն սցենարի մի մասն է։ Այս ծրագիրը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքին, չմիջամտելուն և ազգային ինքնիշխանության հարգանքին։ Պատմությունը վկայում է, որ նման համաձայնագրերը կարող են վերանայվել կամ չեղարկվել, եթե շահագրգիռ երկրները ժամանակին և համակարգված կերպով ձեռնարկեն  իրավական, դիվանագիտական և լրատվական միջոցներ։

 

Հեղինակ՝ Հոջաթոլէսլամ Ալի Ասղար Մոջթահեդզադե, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախկին խորհրդական։ 
Աղբյուր՝ Ռասա լրատվական գործակալություն