Մեկնաբանություն- Զանգեզուրի միջանցք. Խաղաղության ճանապա՞րհ, թե՝ դավադրության կամուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235894-Մեկնաբանություն_Զանգեզուրի_միջանցք._Խաղաղության_ճանապա_րհ_թե_դավադրության_կամուրջ
Օրերս հրապարակվեց Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնագրի մասին լուրը. համաձայնագիր, որը, կարծես թե, ստորագրվել է խաղաղության անունից, բայց իրականում հետապնդում է ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Օգոստոս 16, 2025 06:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զանգեզուրի միջանցք. Խաղաղության ճանապա՞րհ, թե՝ դավադրության կամուրջ

Օրերս հրապարակվեց Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնագրի մասին լուրը. համաձայնագիր, որը, կարծես թե, ստորագրվել է խաղաղության անունից, բայց իրականում հետապնդում է ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ։

Մոտ 43 կիլոմետր երկարությամբ և Հայաստանի Սյունիք նահանգով անցնող միջանցքը պետք է կապի Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ և լինի Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող «միջին միջանցքի» մաս։ Սակայն 99 տարով դրա կառավարման փոխանցումը ամերիկա-հայկական կոնսորցիումին, լուրջ մտահոգություններ է առաջացնում տարածաշրջանի համար։
Այս համաձայնագիրը միայն տնտեսական բնույթ չունի։ Այն գործիք է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխելու համար և ծառայում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմավարությանը՝ շրջապատելու Իրանը և թուլացնելու ու զսպելու Չինաստանին։ 

Ղարաբաղից մինչև Զանգեզուր

Ճգնաժամի արմատները պետք է փնտրել Խորհրդային Միության փլուզման և ղարաբաղյան հակամարտության մեջ։ Տարիներ տևած հակամարտությունից հետո 2020 թվականի պատերազմը և Թուրքիայի անմիջական աջակցությունը փոխեցին հավասարումները, և Ղարաբաղը վերադարձավ Ադրբեջանին։
2020թ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում ներառվեց ճանապարհների ապաշրջափակման» հարցը, և այս կետն այսօր դարձել է պատրվակ՝ «Զանգեզուրի միջանցքի»  նախագիծն իրականացնելու համար։ Սա այն դեպքում, երբ Իրանն, առաջարկելով Արաքսի երթուղին, Ադրբեջանին տրամադրել էր Նախիջևան մուտք գործելու հնարավորություն, և նոր միջանցքի կարիք չկար։ Այնուամենայնիվ, Արևմուտքի ճնշումը միջանցքը վերածել է Իրանի և Ռուսաստանի դերը նվազեցնելու գործիքի։

Տարածաշրջանային նպատակներ

ԱՄՆ-ի համար այս միջանցքի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է ավելին, քան պարզապես տարանցիկ ճանապարհ։ Եթե Հայաստանի ինքնիշխանությունը թուլանա, Վաշինգտոնը կարող է հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի ռեսուրսներին։ Այս ծրագիրը եռակողմ ռազմավարության մի մասն է՝ ուղղված Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն։ Մոսկվայի համար ուկրաինական պատերազմի ընթացքում Կովկասից աստիճանական դուրս գալը նշանակում է պատմական ազդեցության նվազում։ Չինաստանի համար «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի սահմանափակումը մեծ ռիսկ է։ Իրանի համար այս ծրագիրը նշանակում է նաև Հայաստանի հետ ուղիղ կապի խզում և Թուրքիա տարանցիկ ուղիների սահմանափակում։ 

Աշխարհաքաղաքական հետևանքներ 

Իրանը բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանի հետ իր պատմական սահմանը պետք է պահպանվի: Այս կապի խզումը ոչ միայն սպառնում է Իրանի տնտեսական շահերին, այլև ունի անվտանգության ասպեկտ: ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ներկայությունը «Զանգեզուրի միջանցքում», կարող է խաթարել ամբողջ տարածաշրջանի անվտանգության հավասարումները և նույնիսկ ճանապարհ հարթել Սիոնիստական ռեժիմի համար՝  հաստատվելու Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում:

Եզրակացություն 

«Զանգեզուրի միջանցքը», չնայած իր տնտեսական բնույթին, Արևմուտքի նոր աշխարհաքաղաքական քարտեզի մի մասն է. քարտեզ, որը նախատեսված է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոփոխություն և ԵԱՏՄ ազդեցության ահմանափակում:
 «Խաղաղության ճանապարհի» կամ «դավադրության կամրջի» միջև ընտրությունը, վերջին հաշվով, կախված է տարածաշրջանային դերակատարների արձագանքից: Եթե Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ավելի համակարգված չգործեն այս նախագծի դեմ, միջանցքը կարող է դառնալ տարածաշրջանային կարգը վերաիմաստավորելու և Արևմուտքի ներկայությունը Կովկասի սրտում ամրապնդելու կետ: