Եվրոպական խորհրդարանի պատգամավորը Բաքվում պահվող հայերի հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով
Հոկտեմբեր 05, 2025 17:43 Asia/Tehran
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։
Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։
Նշվում է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միակ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։
Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։
Պիտակ