Հայ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239754-Հայ_տնտեսվարողների_պատվիրակություն_կմեկնի_Ղազախստան._Փաշինյան
Հայ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2025-11-27T09:54:47+00:00 )
Նոյեմբեր 27, 2025 12:45 Asia/Tehran
  • Հայ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան. Փաշինյան

Հայ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում մենք պայմանավովել ենք, որ հայ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան` տեսնելու համար, թե տնտեսական ինչ ուղղություններով է հնարավոր փոխգործակցությունը խորացնել։ Ղազախստանի հետ մեր հարաբերությունները հասան ռազմավարական գործընկերության մակարդակի, որն ունեցավ շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր»,– նշեց նա։

Փաշինյանի խոսքով` այն, որ Հայաստանը նաև երկաթուղային կապի հնարավորություն ունի Ղազախստանի հետ, ընդլայնում է  Հայաստանի  հնարավորությունները։

«Մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են, քանի որ Ղազախստանը նաև հատուկ հետաքրքրվածություն է ցուցաբերում ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին»,– եզրափակեց Փաշինյանը։