Առաջիկա ընտրություններում հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու․ Նիկոլ Փաշինյան
Ես հավակնում եմ լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ պատգամավորների թեկնածուների գրանցման գործընթացը կլինի թափանցիկ, իսկ առանցքը կլինի կուսակցության գաղափարախոսությունը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որտեղ ընտրական գործընթացներն անցկացվում են բաց ու թափանցիկ, իսկ որոշումները կայացվում են կոլեգիալ։
«Իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ հարցերը լուծվում են անձնական հարության վրա», - նշել է վարչապետը։