Իրանի մշակութային փառատոնի անցկացումը Հայաստանի Սյունիքի մարզում
https://parstoday.ir/hy/news/armenia-i244946-Իրանի_մշակութային_փառատոնի_անցկացումը_Հայաստանի_Սյունիքի_մարզում
Գիլան նահանգի մշակույթի, արվեստի և ձեռարվեստի փառատոնը Կապանում անցկացվեց բնակիչների ջերմ ու լայն մասնակցությամբ:
(last modified 2026-04-26T10:30:31+00:00 )
Ապրիլ 26, 2026 13:54 Asia/Tehran
  • Իրանի մշակութային փառատոնի անցկացումը Հայաստանի Սյունիքի մարզում

Գիլան նահանգի մշակույթի, արվեստի և ձեռարվեստի փառատոնը Կապանում անցկացվեց բնակիչների ջերմ ու լայն մասնակցությամբ:

 Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության փոխանցմամբ՝ Գիլան նահանգի մշակութային, գեղարվեստական, ձեռարվեստի և սննդամթերքի փառատոնը, որին մասնակցում էին մի շարք արվեստագետներ, ձեռարվեստի արտադրողներ, տեղական հագուստի ոլորտի ներկայացուցիչներ և ավանդական քաղցրավենիք արտադրողներ, անցկացվել է Կապան քաղաքում գտնվող ԻԻՀ գլխավոր հյուպատոսության տարածքում։

Մշակութային այս միջոցառումը  արժանացավ կապանցի քաղաքացիների աննախադեպ հետաքրքրության ու ջերմ ընդունելության։ Տեղի բնակիչները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու Գիլանի շրջանների երաժշտության հաճելի մեղեդիներին, ավանդական տեղական հագուստների բազմազանությանը, ինչպես նաև Իրանի այս շրջանի սննդամթերքի և ավանդական քաղցրավենիքների անկրկնելի համերին։

Այս փառատոնը դարձավ արժեքավոր հնարավորություն՝ մշակութային փոխանակման և Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի առավել ամրապնդման համար։

Կապանում ԻԻՀ  գլխավոր հյուպատոս, Մորթեզա Աբեդինը, նման միջոցառումների անցկացումը գնահատել է որպես արդյունավետ քայլ՝ հանրային դիվանագիտության, ինչպես նաև երկու երկրների մշակութային և սոցիալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և շնորհակալություն հայտնել Կապանի մտավորականներին ու մշակութասեր բնակիչներին՝ այս մշակութային միջոցառմանը մասնակցելու համար։