Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i245764-Հայաստանին_որևէ_մեկը_չի_օգտագործում_Ռուսաստանի_դեմ._Միրզոյանը_Լավրովին
Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 24, 2026 16:55 Asia/Tehran
  • Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին

Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ։ Այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։

«Իհարկե ո՛չ։ Բազմաթիվ անգամ ենք հայտարարել,  որ  Ռուսաստանի հետ  գործընկերային, այդ թվում` ռազմավարական հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ, և մեր` տեսականորեն ցանկացած որևէ երկու հարաբերություն 3–րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։

Նույն կերպ մեր և ԱՄՆ-ի, մեր և ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերությունը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով` Հայաստանը մշտապես շահագրգռված է Ռուսաստանի հետ նորմալ գործընկերության պահպանմամբ և զարգացմամբ։

Ինչ վերաբերում է հայկական մի շարք ապրանքների արտահանման արգելքի պատճառներին` նա նշեց` պետք է խոսել, հասկանալ և լուծումներ գտնել։

«Խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած երկրի հետ հարաբերություններում։ Մենք տրամադրված չենք մթնոլորտը է՛լ ավելի լարելու, սրելու։ Ծիրանի և այլ ապրանքների արտահանման խնդիրներ եղել են նաև 10 և 15 տարի առաջ։  Մենք գործընկերների հետ հարցերը կքննարկենք կառուցողական, առողջ մթնոլորտում, և հուսով եմ՝ կգտնենք լավ լուծումներ»,– ասել է Միրզոյանը: