«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը շարունակում է Գյումրիում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։
Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջում են Գյումրիի փողոցներում, բաժանում քարոզչական թռուցիկներ, զրուցում քաղաքացիների հետ և լսում նրանց հուզող խնդիրները։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով Շիրակի մարզի բնակիչներին հրավիրել էր մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված եզրափակիչ հավաքին։ Հավաքը տեղի կունենա ժամը 20։00-ին։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։