Երևանում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը
Երևանում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը։ Այն անցկացվում է վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ:
ՀՀ մայրաքաղաքում նախորդ շքերթն անցկացվել էր 2016 թվականի սեպտեմբերի 21–ին: Այն նվիրված էր անկախության 25–ամյակին: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել երկրի կյանքում ՝ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը և Արցախի լիակատար կորուստը ամբողջությամբ փոխել են ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշել են հանրությանը ցույց տալ երկրի մարտական ներուժը վերականգնելու իրենց ջանքերի արդյունքները։
Շքերթին ցուցադրվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և մի շարք այլ երկրներից գնված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Հարկ է նշել, որ սպառազինության հիմնական մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։
Զինվորականները կցուցադրեն նաև ֆրանսիական «Caesar» ինքնագնաց հաուբիցներ և «Bastion» զրահամեքենաները, իրանական «ЗРК AD-08 Majid», չինական «CH-4» ռազմավարական անօդաչու թռչող սարքերը: Դրանք հարվածային հետախուզական ԱԹՍ-ներ են։
Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով: