Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i247080-Փաշինյանն_ընդունել_է_Իրանի_փոխնախագահի_գլխավորած_պատվիրակությանը._ի_նչ_հարցեր_են_քննարկել
Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը:
(last modified 2026-06-27T07:23:52+00:00 )
Հունիս 27, 2026 09:35 Asia/Tehran
  • Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկել

Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի գլխավորած պատվիրակությանը և քննարկել Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Հանդիպման ընթացքում  Իրանի  փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև վերջին պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած եղբայրական օգնությունը։

Սեյեդ Համիդ Փուրմոհամադին իր հերթին Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։