Թմրանյութ՝ ջրի գնով․ էժանագին «դեղերի» կործանարար հետևանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i86077-Թմրանյութ_ջրի_գնով_էժանագին_դեղերի_կործանարար_հետևանքները
Երբեմն կյանքի ծանր հարվածներին չդիմանալու պատճառով, շատերը փորձում են ցավը մեղմելու տարբերակներ գտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 10:12 Asia/Tehran
  • Թմրանյութ՝ ջրի գնով․ էժանագին «դեղերի» կործանարար հետևանքները

Երբեմն կյանքի ծանր հարվածներին չդիմանալու պատճառով, շատերը փորձում են ցավը մեղմելու տարբերակներ գտնել:

Այդ տարբերակներից մեկը տևական հաճույք է խոստանում, իսկ հետո ստրկացնում մարդկանց: Թմրամիջոցներն այսօր հասանելի են քան երբև է: Վիճակագրությունը փաստում է , որ վերջին տարիներին կտրուկ ավելացել է թմրադեղ օգտագործողների թիվը: Այն ոչ միայն հեշտությամբ է ձեռք բերվում ,այլև ոմանք պատրաստում են տնային պայմաններում՝ դեղով և բենզինով:

Այս պարագայում բժիշկները տվյալ թմրամիջոցին նախընտրում են կոչել «դեզոմորֆին» , վերջինս տարածված է հիմնականում երիտասարդների շրջանակում:

Իրականությունից կտրող և փակուղու առաջ կանգնեցնող «դեզոմորֆին»  կոչվող թմրամիջոցը կարծանարար ազդեցություն ունի: Առողջությունը վտանգի տակ  դրած երիտասարդներից շատերը նույնիսկ չգիտեն, որ թմրանյութի նվիրած հաճույքի համար կյանքով են վճարելու: «Դեզոմորֆինի» օգտագործումից կարճ ժամանակ անց մահ է սպառնում: Հայաստանում մեծ թվով մարդիկ են բուժում ստանում նարկոլոգիական կենտրոնում, այդ մարդկանց մեջ կան նաև դեռահասներ: Գործում է նաև թմրադեղին փոխարինող մեթադոնային բուժման եղանակը, որը հետզհետե հիվանդին օգնում է կրկին ինտեգրվել հասարակություն:

1in.am