-
ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է ՌԴ–ին զսպել հետխորհրդային երկրների միջոցով. Այվազյան
Հոկտեմբեր 21, 2024 13:36Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ–ի նախագահը, նրա նպատակը կլինի Ռուսաստանին վնաս հասցնելն ու զսպելը, այդ թվում` հետխորհրդային երկրների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
-
ՀՀ-ն չպետք է կատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Բաքվի պահանջը․ ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ
Հոկտեմբեր 21, 2024 08:37Հայաստանը միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին չպետք է տեղի տա։ Այս պահանջով ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք եկել են նամակ փոխանցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
-
Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Վարդանյան
Հոկտեմբեր 21, 2024 08:32ՀՀ ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որ իրենց ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը գրված է ռուսերենով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
-
Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
Հոկտեմբեր 21, 2024 08:23ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն էլ ընթանում է:
-
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
Հոկտեմբեր 20, 2024 16:04ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
-
Հայաստան. Զանգեզուրի միջանցքը անքննարկելի կարմիր գիծ է
Հոկտեմբեր 20, 2024 13:52Հայաստանի խորհրդարանի նախագահը հստակ հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի քննարկել, և այս հարցը շատ կենսական է Հայաստանի անվտանգության և ամբողջականության համար, և այս առումով ընդունելի չէ որևէ զիջում կամ քննարկում։
-
Փաստաթուղթը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով. Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին
Հոկտեմբեր 20, 2024 12:17Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաջորդ շաբաթ կմտնի Ազգային ժողով. ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:
-
Պուտինն ու Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ գագաթնաժողովում. ՌԴ դեսպան
Հոկտեմբեր 20, 2024 11:43Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
Հայաստանն այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան
Հոկտեմբեր 20, 2024 09:00Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
-
Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ
Հոկտեմբեր 19, 2024 05:28Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: