-
Փաշինյանը հստակեցրել է, թե որն է լինելու առաջնային հարցն Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում
Նոյեմբեր 24, 2023 14:19Ադրբեջանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Ադրբեջшնական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն
Նոյեմբեր 24, 2023 08:45Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և գործնական քայլեր կատարել տարբեր ժամանակներում ադրբեջանական ագրեսիայից տուժած հայերի բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ։
-
Հայաստան. Մենք չենք ձգտում դուրս գալ ՀԱՊԿ-ից
Նոյեմբեր 24, 2023 07:16Հայ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և փակել իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան:
-
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը վերլուծության վերջին փուլում է. Քերոբյան
Նոյեմբեր 23, 2023 16:15Գյումրու չոր նավահանգստի նախագիծը խոր տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
-
ՌԴ նախագահի օգնականն ակնկալում է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթնաժողովներին
Նոյեմբեր 23, 2023 15:15Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին ներկա կգտնվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
-
Միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր գերիներին. զեկույց
Նոյեմբեր 23, 2023 15:00Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն:
-
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ
Նոյեմբեր 23, 2023 12:40Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:
-
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում գագաթնաժողովից հետո կայցելի Երևան
Նոյեմբեր 23, 2023 11:39ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:
-
Բաքվում հավաստիացնում են. Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի տները կնքված են
Նոյեմբեր 23, 2023 10:04Բնակարանները, մշակույթի հուշարձանները, այդ ամենը Ղարաբաղում պահպանվում է հատուկ նշանակության ուժերի կողմից։
-
Ով որտեղից է հեռացել. ՀԱՊԿ-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց Հայաստանի
Նոյեմբեր 23, 2023 09:09«Գուցե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»,-տարվա ընթացքում այսպիսի ձևակերպում կարելի էր լսել երկրի առաջին դեմքերից: Բայց դե ֆակտո, կարծում են փորձագետները, Հայաստանն է դուրս եկել դաշինքից։