Ով որտեղից է հեռացել. ՀԱՊԿ-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի առանց Հայաստանի
https://parstoday.ir/hy/news/armenia-i209638-Ով_որտեղից_է_հեռացել._ՀԱՊԿ_ի_գագաթնաժողովն_առաջին_անգամ_կանցկացվի_առանց_Հայաստանի
«Գուցե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»,-տարվա ընթացքում այսպիսի ձևակերպում կարելի էր լսել երկրի առաջին դեմքերից: Բայց դե ֆակտո, կարծում են փորձագետները, Հայաստանն է դուրս եկել դաշինքից։
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 12:39 Asia/Tehran

«Գուցե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»,-տարվա ընթացքում այսպիսի ձևակերպում կարելի էր լսել երկրի առաջին դեմքերից: Բայց դե ֆակտո, կարծում են փորձագետները, Հայաստանն է դուրս եկել դաշինքից։

Երևանը չի մասնակցում զորավարժություններին, հրաժարվել է տարբեր մակարդակներում հանդիպումներից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչին։ Իսկ թե ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների, թե ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներին Երևանի չմասնակցելը բացահայտ դեմարշ է կազմակերպության դեմ։

Այսօր` նոյեմբերի 23-ին,   2023 թվականի աշխատանքի արդյունքները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների ղեկավարները։

«Այս տարին չափազանց բարդ և լարված է անցել թե ՀԱՊԿ-ի, թե նրա անդամ պետությունների, թե կազմակերպությունում բելառուսական նախագահության համար»,-նախօրեին ասել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը` ելույթ ունենալով Մինսկում ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում: