-
Հայաստանը ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, մարդիկ պետք է ապրեն իրենց հայրենիքում. Փաշինյան
Սեպտեմբեր 21, 2023 16:27Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում, սակայն Հայաստանը պատրաստ է նաև ընդունել տեղահանված արցախցիներին:
-
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա
Սեպտեմբեր 21, 2023 14:36Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել ուղերձով:
-
Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
Սեպտեմբեր 21, 2023 14:21Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն:
-
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ են տարհանել
Սեպտեմբեր 21, 2023 13:21ՌԴ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն ,որում նշել է,-«ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը շուրջ հինգ հազար խաղաղ բնակիչ են տարհանել»:
-
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը
Սեպտեմբեր 21, 2023 12:52ՌԴ նախագահը տարբեր հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
-
Եվրախորհրդարանի 60-ից ավելի պատգամավոր դիմել է Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
Սեպտեմբեր 21, 2023 11:45Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իր լայնածավալ հարձակման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լոազոն։
-
Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Սեպտեմբեր 21, 2023 11:37Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
-
Պետք է խոսել մարդկանց հետ, այլ ոչ թե կրակել նրանց վրա․ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հայերի ճակատագրին
Սեպտեմբեր 21, 2023 09:12ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սոցցանցի X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետագա ճակատագրին՝ վկայակոչելով «Ռոյթերսին» տված իր հարցազրույցը։
-
Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում
Սեպտեմբեր 21, 2023 08:41Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտերկրում իր ռազմաօդային ուժերի ներկայության ընդլայնման ծրագրի շրջանակներում ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ'Իվուարում։
-
Ալիև. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Սեպտեմբեր 21, 2023 08:25Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: