-
ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդեց Երևանի կողմից 2022-ին և 2023-ին ԵՄ-ի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 20, 2023 08:38«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։
-
Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը. ԱԽ նիստ է անցկացվել
Սեպտեմբեր 20, 2023 08:04ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
-
Լուրեր և կադրեր՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի բանակի կողմից իրականացված հարձակման մասին
Սեպտեմբեր 19, 2023 12:32Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարել է Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բաքուն թիրախավորել է հայկական ուժերի դիրքերը Ղարաբաղում։
-
Սկսվել է արդյո՞ք ղարաբաղյան երրորդ պատերազմը
Սեպտեմբեր 19, 2023 14:51Այսօր երեքշաբթի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ Խոջավանդի շրջանում ականի պայթյունից ոչնչացվել է այդ երկրի զորքերը տեղափոխող բեռնատարը, ինչի հետևանքով յոթ մարդ է սպանվել։ Մի քանի ժամ անց Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով ազդարարում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանադրության հիման վրա կարգերի վերահաստատման նպատակով «տեղական հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկը։
-
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ դեմ. հրետակոծվում են մայրաքաղաքը, քաղաքներն ու գյուղերը
Սեպտեմբեր 19, 2023 12:04Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ:
-
Միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին. Արցախի ԱԳՆ
Սեպտեմբեր 19, 2023 08:35Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկիր հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ՝ նշելով, որ միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին:
-
Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ
Սեպտեմբեր 19, 2023 08:25Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։
-
Հարցում Ադրբեջանում․ Մոտ 53%-ն այս կամ այն չափով հավատում է առաջիկայում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Սեպտեմբեր 18, 2023 16:10Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ՍՀԿ) հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու համար հասարակության վստահության աստիճանն այն հարցում, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։
-
Հուսով ենք՝ ԼՂ-ում իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 18, 2023 14:46Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։
-
ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով
Սեպտեմբեր 18, 2023 14:20Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։