-
Բաքուն պնդում է, որ «Հայաստանը հետախուզական թռիչքներ» է իրականացրել Նախիջևանիում
Հուլիս 10, 2023 08:33Բաքուն հայտարարել է, որ «Հայաստանը հետախուզական թռիչքներ» է իրականացրել Նախիջևանում և Լաչինում:
-
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է. Արարատ Միրզոյանի ելույթը Դուբրովնիկի համաժողովում
Հուլիս 09, 2023 16:14Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հուլիս 09, 2023 15:42Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
-
Ե΄ւ Արցախում, ե΄ւ ՀՀ սահմանների ուղղությամբ ադրբեջանական հարձակման սպառնալիքը կա. փորձագետ
Հուլիս 09, 2023 14:53Արցախում տեղի ունեցած ռազմական օպերացիան Ադրբեջանի մշտական ծավալապաշտական քաղաքականության արդյունքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:
-
Բայրամովն արձագանքել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին
Հուլիս 09, 2023 14:40Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
-
Հայաստան-Արցախ գազատարում ճնշումն սկսել է իջնել. ադրբեջանական կողմը փակել է խողովակի փականը
Հուլիս 09, 2023 14:19Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:
-
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հուլիս 09, 2023 14:17ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
-
Ադրբեջանում հայ գերիները գտնվում են արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո. ՄԻՊ
Հուլիս 09, 2023 06:54ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ։
-
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ
Հուլիս 09, 2023 06:51Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
-
Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարներն են հանդիպել․ անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիս 09, 2023 06:12Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։