-
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանին դուրս մղել հայ- ադրբեջանական բանակցություններից
Հունիս 09, 2023 13:54ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:
-
Ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը
Հունիս 09, 2023 12:01ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ նիստի արդյունքներն՝ ընդգծելով, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։
-
Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ
Հունիս 09, 2023 08:16ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է interfax-russia.ru-ն։
-
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Հունիս 09, 2023 08:08ԱՄՆ սենատորներ Ալեքս Պադիլիան և Մարկո Ռուբիոն նախօրեին բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Բաքվին Լաչինի միջանցքը փակելու համար և կոչ անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում ԱՄՆ Հայկական համագումարը։
-
Հայ ազգը՝ գոյատևելու և պատմությունից ջնջվելու ճանապարհների մեջտեղում
Հունիս 09, 2023 07:20Կովկասի հարցերով փորձագետը կարծում է, որ որքան էլ Հայաստանը նահանջի, անխուսափելիորեն ստիպված է լինելու տեղի տալ Ադրբեջանի և Թուրքիայի նոր պահանջներին։
-
Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր
Հունիս 08, 2023 13:23Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։
-
Ի բարօրություն ՀՀ-ի՝ շարունակելու ենք գործունեություն իրականացնել սահմանամերձ երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին
Հունիս 08, 2023 13:15Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին:
-
Կարևոր է խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը. Փաշինյան
Հունիս 08, 2023 12:56Հայկական կողմը վերահաստատում է անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։
-
Գրիգորյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել հստակ գնահատական տալ ԼՂ–ում ստեղծված իրավիճակին
Հունիս 08, 2023 12:40ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։
-
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Հունիս 08, 2023 10:50Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին ու հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման մասին։