ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը կհամապատասխանի խորհրդարանի ընդունած օրենքին․ Էսլամի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ Թեհրանի համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կհամապատասխանի Իրանի խորհրդարանի ընդունած օրենքին, հայտնում է Tasnim-ը։
Չորեքշաբթի օրը նախարարների կաբինետի շաբաթական նիստի շրջանակում լրագրողների հետ կայացած զրույցում Էսլամին նշել է, որ այդպիսի համապատասխանությունը գնահատող մարմինը Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն է, որը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից տրամադրված զեկույցների վրա։
Էսլամին նաև քննադատել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական հարվածները չդատապարտելու և իր իրավական պարտավորությունները չկատարելու համար։
Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է առաջիկա օրերին Արդաբիլի նահանգում ճառագայթման կենտրոնի բացման մասին՝ նշելով. «Այս կենտրոնի բացմամբ կլուծվի երկրի առջև ծառացած գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խնդիրներից մեկը: Սա քայլ է դեպի այն 12 շրջանների ընդլայնումը, որոնք մենք նախկինում խոստացել էինք»։