2026 թվականին 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու․ ՀՀ ֆինանսների նախարար
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238496-2026_թվականին_4_տոննա_ոսկի_ենք_արդյունահանելու_ՀՀ_ֆինանսների_նախարար
Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Հոկտեմբեր 27, 2025 12:24 Asia/Tehran
  • 2026 թվականին 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու․ ՀՀ ֆինանսների նախարար

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ:

Այս մասին ՀՀ  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2026 թվականին Հայաստանում նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ։  Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։   Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի,  294 տոննա արծաթ։   Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք: