Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո. Արարատ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238504-Ադրբեջան_Նախիջևան_հաղորդակցությունը_գործելու_է_ամբողջապես_ՀՀ_իրավազորության_ներքո._Արարատ_Միրզոյան
Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է, այսինքն, հիշենք՝ Հայաստանը 30 և ավելի տարիներ գտնվում էր շրջափակման ներքո և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ։
(last modified 2025-10-27T10:17:19+00:00 )
Հոկտեմբեր 27, 2025 13:46 Asia/Tehran
  • Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո. Արարատ Միրզոյան

Չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է, այսինքն, հիշենք՝ Հայաստանը 30 և ավելի տարիներ գտնվում էր շրջափակման ներքո և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ։

Այս մասին ԱԳՆ-ի 2026 թվականի բյուջեի օրինագիծը ներկայացնելիս ասել է նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում`մեր համար: Ես հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջևան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը, համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, ընդ որում, ենթակառուցվածքը, որով այդ կապը, օրինակ, պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է և օգտագործվելու է ՀՀ-ի կողմից»,-նշել է նա:

Նա հավելել է, որ դրա համար կիրառվող սկզբունքները հանրահռչակված են, բայց քանի որ հանրային տեքստերի դեպքում մանիպուլյացիաները կարող են շարունակվել՝ ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել դրանք. տարածքային ամբողջականություն,  սահմանների անձեռնմխելիության ճանաչում, երկրների լիակատար ինքնիշխանության և իրավազորության հարգում և փոխադարձության սկզբունքի պահպանում:

«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝  Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես մեր մասը, հատկապես այն, ինչ մեր տարածքում կգտնվի, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո։ ».-ասել է ԱԳՆ նախարարը։