Պակիստանը ցանկանում է ընդլայնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը տարբեր ոլորտներում
Պակիստանը բարձր մակարդակի հանդիպում է հրավիրել տնտեսական հիմնական նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հարևան Իրանի հետ ընդլայնված տնտեսական համագործակցության ուղղություն մշակելու նպատակով։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշել է Իսլամաբադում կայացած հանդիպման մասին՝ նվիրված Իրանի հետ երկկողմ հարաբերությունների և հետագա տնտեսական համագործակցության վերանայմանը։
Նշվում է, որ հանդիպումը վարել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար սենատոր Մոհամմադ Իշաք Դարը, որին մասնակցել են տարբեր նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։