Բոլոր խմբաքանակները ստուգվում են․ ՍԱՏՄ ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239212-Բոլոր_խմբաքանակները_ստուգվում_են_ՍԱՏՄ_ղեկավարը
Հայաստան ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2025 08:02 Asia/Tehran
  • Բոլոր խմբաքանակները ստուգվում են․ ՍԱՏՄ ղեկավարը

Հայաստան ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում։

Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային և ֆիզիկական զննում է իրականացվում։ Եթե Հայաստան ներմուծվող ապրանքները չունենան ԵԱՏՄ հավաստագիր, մենք այդ ապրանքն ուղղակիորեն թույլ չենք տա, որ մտնի մեր երկիր»,- նշեց Պետրոսյանը։

Նա բացառեց, որ այսօր ապօրինի ճանապարհով Հայաստան կարող է ներմուծվել որևէ ապրանք։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե կա մեկը, ով տեղյակ է նման խնդրից, թող իրենց հայտնի այդ մասին, իրենք անպայման նմուշառում կվերցնեն, կստուգեն դրանց որակը։